Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է, բայց տարիքի առումով այդ օրերին երկիմաստություն չկար:  Այնուամենայնիվ, հետաքրքիր է այն, թե ինչ է տեղի ունեցել շատ ավելի վաղ ժամանակաշրջանում այլ երկրներում: Որպես օրինակ ՝ եկեք վերադառնանք 16-րդ դար ՝ Անգլիա:

Անգլիայում ոչ բոլոր աղջիկներն էին 15-ամյակը նշում

Պետք է նշել, որ այդ տարիքին ոչ բոլորն էին կարողանում հասնել, քանի որ մահացությունների թիվը բավականին մեծ էր:  Այդ ժամանակի վիճակագրությունը միևնույն ժամանակ ճնշող և վախեցնող է: 16-րդ դարում ՝ կյանքի առաջին տարում, նորածինների մոտ 20% -ը մահանում էին: Երեխաների 69 % էր կարողանում ապրել 15 տարի:

Վաղ տարիքում ամուսնություններ

Այս հարցը բազմիցս քննարկվել է: Որոշ մարդիկ պնդում են, որ երեխաներին շուտ էին ամուսնացնում, քանի որ վերջիններիս մահացության ցուցանիշը բարձր էր: Սա ուղղակի տարածված միֆ էր:

Եթե հավատանք վիճակագրությանը, ապա մինչև 15 տարեկան հասակը, դեռահաս աղջիկներին եկեղեցին արգելում էր ամուսնանալ: Բացառություն էր միայն երիտասարդ հարսնացուի հղիությունը, որը համարվում էր ամոթ և սենսացիա: Փաստորեն, բրիտանացիներն այդ ժամանակներից ի վեր մեծ ուշադրություն են դարձրել արյանը: Անգլիայում աղջիկները պետք է լինեին համեստ և ազատությունը նրանց արգելված էր:  

Աղջիկներին ամուսնացնելուց նրանց ցանկությունները առանձնապես հաշվի չեն առնվել: Ծնողները կյանքի փորձ ունեն, նրանք ավելի լավ գիտեն ամեն ինչ և դրանով իսկ ամեն ինչ ասված էր: 

Ի՞նչ էր թույլատրվում 12-15-ամյա աղջիկներին XVI դարում

Նրանց թույլատրվում էր սովորել այն բաները, որոնք կապված են տան հետ: Գրքերը չէին թաքցնում աղջիկներից, սակայն ուշադիր հետևում էին, թե ինչ են կարդում: Բարեպաշտությունը խրախուսվում էր, և Աստվածաշունչը հաճախ միակ գիրքն էր անգլիացի երիտասարդ կանանց համար:

Ամեն ինչ կախված էր այն բանից, թե որ ընտանիքում է երեխան դաստիարակվել: Պուրիտանական դաստիարակությունը շատ տարածված էր, ինչը զարմանալի չէ այդ ժամանակաշրջանի Անգլիայի համար: Աղջիկները իրենց մարմինը ցույց չէին տալիս և տղամարդկանց աչքերին չէին նայում: 

Գալիս ենք այն եզարակացությանը, որ անգլիացի երիտասարդ կանայք մեծացել են խիստ պայմաններում, որոնցից նրանք կերտել են օրինակելի կանանց, գերազանց մայրերին և տնային տնտեսուհիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել