
Երգչուհի Սիրուշոն եւ նրա ընտանիքը դահուկասպորտի սիրահար են: Երգչուհին օրերս կիսվել էր ձյունառատ լեռներում իր, ամուսնու՝ Լեւոնի ու որդիների հանգստով ու սպորտային արկածներով:
Այսօր նա ներկայացրել է նոր ֆոտոշարք, որում թրենդային ու սպորտային տեսք ունի: Նա կրել է տաք կոմբինիզոն, որին պատկերված է գոմեշ՝ իր արծաթյա զարդերի բրենդի խորհրդանիշը:
«12 տարի առաջ գոմեշն ընտրեցի որպես մեր խորհրդանիշ եւ միանշանակ հպարտ եմ դրանով եւ այն ամենով, ինչ այն դարձել է»,-ինստագրամյան հրապարակմանը կից նշել է երգչուհին:
Նյութի աղբյուր՝ https://style.news.am/arm/news/106138/sirushoyi-nor-fotosharqy-dzyunapat-lernerum.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել