Ակնհայտորեն՝ այս պահին Պուտինի շրջապատը միասնական դիրքորոշում չունի բելառուսական իրադարձություններին արձագանքելու առումով։ Ռազմական միջամտությունը կարող է նմանվել արկածախնդրության ու բացի այդ՝ երկրորդ "ուկրիանական սցենարը" դժվար մարսելի է Կրեմլի համար, մյուս կողմից՝ ցանկացած նոր առաջնորդի պարագայում Բելառուսն այլևս առաջվանը չի լինելու ու ավելի բաց կդառնա Արևմուտքի համար։ Այս երկընտրանքը Մոսկվայում դժվար կլինի հաղթահարելը, իսկ Մինսկի մարդաշատ փողոցներն ու անորոշությունը կարող են պառակտել Լուկաշենկոյի թիմը։ Մոտենում ենք պարտիայի վերնամասին, իհարկե՝ ինտրիգի մեծ ռիսկերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: