Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարմիր բանակը Բելառուսը ազատագրեց Հիտլերի օկուպացիայից որպես ԽՍՀՄ տարածք,այլ ոչ թե անկախ պետություն:
Այնուհետև ԽՍՀՄ փլուզումից առաջ սկզբում Նովո-Օգարյովայում,հետո Բելովեժսկում որոշվեց անկախ Բելառուսի ճակատագիրը:
Ում՞ է սպասում Լուկաշենկոն,անկախ Բելառուսի ժամերը հաշված են այն այլևս նոր օկապացման տակ է:
Եվ ի տարբերություն ԽՍՀՄ նախկին հանրապետությունների Բելառուսը և ՌԴ-ն միութենական երկիր են համարվում և ունեն նման պայմանագիր:Արտաքին և ներքին վտանգների դեպքում Մոսկվան պարտավոր է աջակցել Մինսկին,ոչ որպես ՀԱՊԿ անդամ,այլ միասնական երկու պետությունների միության մեջ գտնվող միավոր:
Բելառուսը կարող է մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ և պաշտպանել իրեն օտար ինտերվենցիայից իսկ եթե ոչ այդ հզոր երկիրը կվերածվի երկրորդ Ուկրաինայի և կկորցնի այն ամենը ինչը ձեռք էր բերվել թե խորհրդային տարիներին,թե Լուկաշենկոյի կառավարման ժամանակ:
Միջազգային նորմերի համաձայն Բելառուսի միացումը Ռուսաստանին հնարավոր է,սակայն դա պետք է որոշի Բելառուսի ժողովուրդը և հնարավորինս արագ: