Բրիտանական Կոլումբիայի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ կանայք ավելի արագ են ձեռք բերում լրացուցիչ կիլոգրամներ, եթե նրանք քիչ սոցիալական կապեր ունեն և միայնակ են: Տղամարդկանց պարագայում ճիշտ հակառակն է, գրում է PLOS One-ը:
Մասնագետները վերլուծել են 28.238 մարդկանց սոցիալական շփումները և դրանց կապը մարմնի քաշի և ընդհանուր ճարպակալման հետ:
Պարզվել է, որ զուգընկեր չունեցող կանայք, ովքեր մենակ են ապրում և քիչ են շփվում ուրիշների հետ, միջինում ամենահաճախն ունեն ճարպակալման խնդիրներ:
Ինչ վերաբերում է տղամարդկանց, գիտնականները պարզել են հակառակը՝ ամուսնացած և շատ սոցիալական կապեր ունեցող տղամարդիկ ավելի շատ են հակված լրացուցիչ կիլոգրամների, քան միայնակները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել