BBC-ն Փաշինյանին տրված 1-ին հարցով ասում է, որ Նիկոլը հուսախաբ է արել մարդկանց, քանի որ իշխանության եկավ՝ խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության ուղիներ հաստատելու մասին, բայց փոխարենը վերջերս եղավ նշանակալի մարտական բախում։ Այսինքն՝ Նիկոլը հիասթափեցրել է ժողովրդին ոչ թե տնտեսապես կամ այլ կերպ, այլ հենց Ադրբեջանի հանդեպ մարտունակ գտնվելով։

Հիմա հարց. որևէ մեկդ Նիկոլի հետ էդպիսի հու՞յս էր կապում, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կվարվեր այլ կերպ, քան վերջին օրերին եղավ։

Երկրորդ հարց. բա էդ ու՞մ էր Նիկոլը խոստացել «խաղաղություն» ու ու՞մ է հիասթափեցրել։ Ու՞մ հուսախաբությունը նկատի ունի BBC-ի լրագրողը։

Սա արձանագրեք ու անցնենք առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել