Բյուջեից 21 միլիոն դրամ կհատկացվի «Անտարես»-ին՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» գովազդային արշավ իրականացնելու համար: Նիկոլը չի կարողանում նույնիսկ 20 օրվա կանխատեսում անել` ինչպես օրինակ արտակարգ դրություն հայտարարելու սկզբներում հավաստիացնում էր, որ քանի չի ավարտվել դրությունը` կոմունալների համար ժողովուրդը չի վճարելու, և չանցած 20 օր ` ասեց տարեք մուծեք, ամոթ է: Զավեշտալի է, երբ երկրի զարգացման նույնիսկ մեկամյա ռազմավարություն չունեցող իշխանությունը 2050թ-ի համար գովազդային արշավ է իրականացնում, իսկ գուցե գովազդի անվան տակ կոռուպցիոներ Նիկոլը բյուջեի փողերով հարստացնում է իր հարազատի ընկերությունը? : Ամեն դեպքում փաստն այն է, որ Նիկոլը հերթական անգամ մսխում է պետական միջոցները` հանուն ոչնչի:
«Անտարեսը» ժպիտները հավաքեց, բա չի ուզում Նիկոլին էլ հավաքի` պրծնենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: