Ամենայն հարգանքով հանդեպ մեր զինվորն ու բանակը, պետք չէ արժեզրկել այդ շքանշանի իմաստը հանուն պոպուլիզմի, չնայած ում ինչ եմ ասում, եթե մի ղեկավար մտածում ա, որ ելակով ու տռուսիկով բարձրացրել ա բանակի մարտունակությունը, պետք էլ չէր այլ բան սպասել․․․
Հ․Գ․ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվում են`
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար։
Ուշադրություն դարձրեք բացառիկ բառին, դա պարզապես բառ չէ, այլ չափանիշ, իսկ եթե մի բան բացառիկ է, այդ դեպքում տարօրինա՞կ չէ 71 թիվը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել