Armdaily.am-ը գրում է․

Էդվարդ Գրիգորյանին  8 տարի 6 ամիս, Արեգ Կյուրեղյանին 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանն 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին` 9 տարի, Մխիթար Ավետիսյանին` 8 տարի 9 ամիս, Արմեն Բիլյանին` 21 տարի ժամկետներով, իսկ Սմբատ Բարսեղյանին ցմահ ազատազրկման դատապարտել։

 «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում դատարան չկա.«Դատարանը և դատախազն այս գործընթացում որևէ դեր չունեն։ Նրանք դիմակի համար տուգանող ոստիկանից ոչնչով չեն տարբերվում։ Նրանցից որևէ ակնկալիք չունենք։ Սա քաղաքական գործընթաց է։ Սա հեղափոխությանը դավաճանած և ժողովրդին խաբած Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է անում, որովհետև ստանձնել է նախորդների իրավահաջորդությունը և ըստ այդմ նրանց գործած սխալները պետք է կոծկի»։

Ավետիսյանի խոսքով այս գործընթացը շատ կարճ է տևելու.«Ընդհանրապես այս կիսագաղութային համակարգը, որը կարող ենք կոչել ԿԳԲ-ական համակարգ, քայքայվում է և մենք կարճ ժամանակ հետո ազատագրվելու ենք։ Սրանք ճակատագրական գործընթացներ են, որոնց մեջ դատարան, դատախազ, 8 տարի, 6 տարի, դրանք խեղկատակություններ են, չարժե դրանց վրա լուրջ ուշադրություն դարձնել»։

Հարցին՝ կարծում է Նիկոլ Փաշինյանը համագործակցում է նախկինների հե՞տ, Ավետիսյանը նշեց.«Նիկոլ Փաշինյանը կիսագաղութային ադմինիստրացիայի ղեկավար է,Հայաստանը չի ազատագրվել, մնացել է կրեմլակենտրոն, կիսագաղութային համակարգ։ Դա դավաճանի պաշտոն է, ՀՀ վարչապետի պաշտոնը դավաճանի պաշտոն է, եթե համակարգային փոփոխություններ չի կատարվում։ Նիկոլ Փաշինյանն ուներ այդ հնարավորությունը որպես երկիր ազատագրած ղեկավար մնալու, բայց նա ընտրեց էժան փառքը և նյութը և դրա պատճառով մենք ականատես ենք այսպիսի բարոյական անկումի»։

Դիտարկմանը, որ շատերը պնդում են, որ Սասնա Ծռերի անդամներից շատերը ազատության մեջ են Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք, և, եթե չլիներ նրա կատարած հեղափոխությունը նրանք դեռևս կլինեին անազատության մեջ, Վարուժան Ավետիսյանն ասաց.«Սրանք սրիկայաբարո տեսակետներ են։ Մենք ազատության մեջ ենք մեր ժողովրդի շնորհիվ, Նիկոլ Փաշինյանը կրակ էլ լիներ, չէր կարող մեզ չազատել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել