Նացիստական Գերմանիայում հավատացած էին, որ տարբեր ռասաներից ծնված երեխաներն անցանկալի հետևանքներ են ունենում: Ամուսնությունները թույլատրելի էին միայն ու միայն նույն ազգի ներկայացուցիչների հետ:
Տղամարդիկ, որոնք ծառայում էին կազմակերպություններում, կարող էին ամուսնանալ միայն այն կանանց հետ, որոնք պատրաստվել են հատուկ «Կնոջ վերապատրաստման դպրոցներում»:

Ովքե՞ր էին ընդունվում այդ դպրոց
Հարսնացուների դպրոցն առաջին անգամ իր դռները բացեց 1937 թվականին: 1944 թ.-ին 32 հաստատություն արդեն գործում էր Գերմանիայում, և 1939-ից սկսեցին ընդունել նաև հավանական ամուսիններին: Դպրոցները գտնվում էին Գերտրուդ Շոլց-Կլինկի իրավասության ներքո, որն այդ ժամանակ ղեկավարում էր գերմանացի կանանց ազգային սոցիալիստական կազմակերպության ղեկավարը: Միևնույն ժամանակ որոշվեց վերապատրաստման ժամանակահատվածը հասցնել երկու ամսվա: Դասախոսությունների ընթացքը տևեց վեց շաբաթ:
Դասապատրաստումը լավ անցնելուց հետո աղջիկներին տալիս էին հավաստագիր, ինչից հետո կարող էին ամուսնանալ: Այս էլիտար ուսումնական հաստատություն կարող էին մուտք գործել միայն մաքուր գերմանացու արյուն ունեցող աղջիկները: Բացառություն շատ հազվադեպ էր լինում, այն էլ՝ միայն այն պարագայում, երբ աղջկա արյան մեջ 1/8 հրեայի արյուն կար: Նրանց համար կարևոր էր ոչ միայն արյունը, այլ նաև արտաքին տեսքը. աղջիկները պետք է ունենային բաց մաշկ, բաց մազեր, կապույտ կամ կանաչ աչքեր և պետք է լինեին բարձրահասակ: Նրանց ֆիզիկական և հոգեբանական վիճակը պետք է իդեալական լինեին: Նույնիսկ եթե աղջկա ծնողները ունեին որոշակի առողջական խնդիրներ, աղջկան չէին ընդունում այդ դպրոց:
Kinder, Kirche, Küche
Գերմանիայում հետևում էին այս երեք Կ-երի կանոնին, որոնք թարգմանաբար նշանակում էին՝ երեխաներ, եկեղեցի, խոհանոց: Գերմանացիների կարծիքով իդեալական կինը նա է, ով նվիրված է ընտանիքին: Այդ դպրոցում կանանց ճշգրիտ գիտություններ չէին սովորեցնում:
Եթե այդ դպրոցի շրջանավարտն ամուսնանում էր գերմանացու մաքուր արյուն ունեցող տղամարդու հետ, ապա պետությունը նրան գումար էր տալիս:
Կինը պետք է երեխաներ ունենա, այլ ոչ թե աշխատի
Ծնելիությունն սկսեց ակտիվորեն խրախուսվել 1934 թվականից. մեծ ընտանիքներին սկսեցին տրամադրել ցածր գներ բժշկական օգնության համար, հղի կանանց համար հատուկ դպրոցներ զանգվածաբար բացվեցին: Յուրաքանչյուր երեխայի նպաստ էին տրամադրում:
Կարճ ասած՝ պետությունն ամեն ինչ անում էր, որ ծնելիության մակարդակը բարձրանա, և խրախուսվում էր միայն գերմանացիների մաքուր արյուն ունեցողների ամուսնությունը:
Եթե 1934 թվականին ծնելիության թիվը հասավ 1 միլիոնի, ապա 1939 թվականին այդ թիվը հասավ 1.5 միլիոն երեխայի:


