Դրա մասին է հուշում Մակունցի հավաստիացումը, թե Թուրքիան չի խառնվի Հայաստան-Ադրբեջան ռազմական բախմանը, ու Մակունցը խոսում են այնպես, կարծես Թուրքիայի արտգործնախարարն ինքն է։ Դրա մասին է վկայում հայ-թուրքական պատմաբանների խմբի անդամների կողմից մեր դպրոցներում պատմության վերաձևակերպման մասին որոշումները, դրա մասին է վկայում Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը՝ անցյալում թողնել Հայ դատի ոգով դասավանդվող պատմությունը, դրա մասին է խոսում Անահիտ Բախշյանի վերջին ստատուսը, որտեղ ավագ դպրոցի աշակերտուհու նամակին համապատասխան մեր դպրոցներում թուրքերեն անցնելու թեման էր փորձում մտցնել օրակարգ, դրա մասին է խոսում Ռուսաստանի մտահոգ պահվածքը քարոզչական դաշտում, դրա մասին է վկայում արտակարգ դրության՝ արտաքինից անհիմն երկարաձգումը, որը զանգվածային բողոքի արտահայտումը կանխելու լավագույն գործիք է այս պահին։
Ու էս ամենն, անկեղծ ասած, կարող եմ հանդուրժել՝ վստահելով, որ վերևում մի բան գիտեն, որ ես չգիտեմ, մի հիմնավորում ունեն, որ բարձրաձայնելու չէ։
Բայց Արարատի էս ստատուսը վկայում է ավելի վտանգավոր ռիսկի մասին։
Էս ախմախները աչքիս պատրաստ են նաև աղբանոց նետել Սևրի պայմանագիրն ու իրենց քյալանթար կարճամտությամբ ստորագրել մի փաստաթուղթ, որով կճանաչեն Թուրքիայի ներկայիս դե ֆակտո սահմանները։
Ինչ քաք կուզեք, կերեք, բայց Սևրի պայմանագիրը եթե այսօր իրատեսական չէ, ապա վաղն առնվազն հզոր խաղաքարտ է ՀՀ դիվանագիտության համար։