Սերժ Սարգսյանի երեկվա անկեղծ խոսքերը որոշ անհայրենիք թափթփուկների մոտ դիսկոմֆորտի զգացողություն են առաջացրել:
Դա բնական էր և սպասելի, քանի որ երկու տարի է՝ այդ նույն թափթփուկները վայրահաչում էին «800» հեկտարի, տանկերում իբր վառելիքի փոխարեն ջրի, բահով կռիվ գնալու և սոված զինվորի մասին:
Տեղեկատվական այդ արշավը փլուզվեց ԱԺ ապրիլյան հանձնաժողովի նիստին Սերժ Սարգսյանի գնալուց հետո, և երեկվա իրոք շատ անկեղծ խոսքերը դարձան այդ կեղծ արշավի վերջակետը:
Ինչքա՞ն կարելի է շահարկել Ապրիլյանը և մեղադրել մի մարդու ով փրկեց Արցախը լայնածավալ հարձակումից և հետ շպրտեց թշնամուն`պատճառելով նրան ահռելի մարդկային և սպառազինության մեծածավալ կորուստներ:
Ինչքա՞ն կարելի է հավատալ այն ստերին, որ զինվորը հաց չի ունեցել և սոված է եղել, դա տարածողները թշնամուց ոչնչով չեն տարբերվում, քանի որ, թիրախավորելով մեր զինվորներին, սուտ են տարածում և անում են դա քաղաքական նպատակներով:
Ինչքա՞ն հիմար պետք է լինի մարդը, որ հավատա Նիկոլի ստերին, որ մեր ՀՕՊ-ը քայքայված էր, երբ մի արկ անգամ չի ընկել Ստեփանակերտի կամ որևէ բնակավայրի վրա, իսկ մեր տղերքը խոցել են տասնյակ ԱԹՍ-ներ: Երևի բահով են խոցել, հա՞, այ անինքնասեր տականքներ:
Եվ վերջապես ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ի վերջո հասկանան, որ Սերժ Սարգսյանի դեմ այս ամբողջ պատերազմի նպատակը մեկն էր` շահարկելով Ապրիլյանը և երկրի ներսում տարատեսակ խնդիրները՝ զավթել իշխանությունը փողոցի դժգոհության միջոցով և իշխանության բերել հակահայկական, օտար ուժերի սպասարկու անձանց, որոնք շատ արագ բոլորին կդարձնեն դավաճան, իսկ իրենց քայքայիչ գործը դրանով կհասցնեն հաջողության: Կվերացնեն բոլոր հերոսներին, կվերացնեն ավանդույթները, կփոխեն պատմությունը և վերջում կկործանեն Հայաստանն էլ, Արցախն էլ։ Թե քանի հարյուր տարի կպահանջվի, որ հայերը կրկին ունենան պետություն, արդեն ցույց կտա պատմությունը: