Ամիսներ առաջ հայտնել էի, որ Նիկոլի աներձագ պատգամավոր Հրաչն առանձնատուն է ձեռք բերել Ձորաղբյուրում: Այսօր արդեն, երբ հրապարակվեց նրա տան լուսանկարը, Հրաչը ստիպված եղավ խոստովանել փաստը: Չհայտարարագրելու որպես արդարացում էլ նշում է, թե հունվարին է գնել իբր 25 հազար դոլարով և չէր կարող նախորդ տարվա հայտարարագրում ներկայացնել:
Իհարկե, հասկանալի է, որ 25 հազար դոլարով Հրաչը հազիվ հողակտոր ձեռք բերեր, բայց ոչ առանձնատուն, դա էլ հաջորդ իշխանությունները կուսումնասիրեն, Հրաչն էլ ստիպված կլինի իր մասնակցությամբ ընդունված օրենքով հիմնավորել, թե ինչ միջոցներով և իրականում ինչ գնով է ձեռք բերել առանձնատունը:
Իշխանությունների կյանքում հեղափոխական փոփոխությունները շարունակվում են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.harutyunyan.37/posts/3689897831054596?notif_id=1596883776025487¬if_t=notify_me&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել