Հիշեցնեմ, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին պաշտոնից ազատելը կապ ունի ս.թ. հունիսի 6-ին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի հետ, որի ընթացքում Դավիդյանցը հայտարարեց, որ «հիվանդանոցը փետրվար ամսից ողջ անձակազմով՝ բժիշկներով, բուժքույրերով, մայրապետերով, պայքարում է այս հիվանդության դեմ», որը, փաստորեն, հակասում էր պաշտոնական տեղեկատվությանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն իր ելույթում փորձեց «ուղղել» Դավիդյանցին՝ ասելով, որ վերջինս գուցե լարված է՝ նշելով, որ առաջին կորոնավիրուսային դեպքը արձանագրվել է մարտի 1-ին, և փետրվարին դեպքեր չենք ունեցել, բայց Դավիդյանցը վերահաստատեց իր իսկ խոսքերը: Զարմանում եմ, որ այդքանից հետո իշխանությունը երկու ամիս հապաղեց: Չեմ զարմանա, որ շուտով հայտարարվի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կատարված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: