Հանձնակատարի շուրջ ծավալվող քննարկումները ի ցույց են դնում մի շատ կարևոր բան․ փաստորեն, մեր հայրենակիցների ներգաղթը Նիկոլը արեց-պրծավ, հիմա այլ ազգերի է ուզում բերել Հայաստան:
Բա էն տները ծախող, հայրենիք վերադարձող սփյուռքահայ մեր բարեկամները ի՞նչ եղան, բա թող գան, տեսնեն՝ ինչ «ազատ ու անկախ» երկիր է դարձել Հայաստանը, ինչ «հարուստ ու բարեկեցիկ» կյանք է այլևս մեր երկրում:
Իհարկե, ինչպես և ասում էինք, 2018-ին որևէ հայ չի վերադառնա այս ողբալի վիճակում հայտնված երկիր, որտեղ հայի փոխարեն արդեն այլ ազգերին են ուզում բնակեցնել, որտեղ «հայ» բառը հանում են գրականությունից, որտեղ Հայոց պատմությունն են աղավաղում:
Կգան մի քանի հոգի հանձնակատարի պես, ում պետական գործ և երաշխիք կտան:
Սրանով վերջնականապես փակվեց հայերի ներգաղթի ամպագոռգոռ խոստման էջը, փոխարենը պատրաստվեք դիմավորելու այլ ազգերի ներկայացուցիչների, որոնք կասիմիլացնեն մեզ մեր իսկ երկրում, և տարիներ անց հայը կդառնա փոքրամասնություն Հայաստանում:
Իսկ զավեշտալին այն է, որ սա չի անում ո՛չ արաբը, ո՛չ էլ թուրքը, սա անում եք դուք ձեր ձեռքով ընտրած այս իշխանության միջոցով: