Եվ դարձյալ Խաչատուր Սուքիասյան /Khachatur Sukiasyan/ (Գռզոն)՝ այդ օլիգարխիկ «Ռեմբոն»՝ անսասան ու կեղտոտ իր հավաքական կերպարի մեջ` ՀՀՇ-ից մինչև Նիկոլի թիվ, ամենատաք տեղերը մտած, ամենահամով պատառները փախցրած և, որպես կանոն, միշտ անպատժելի: Այն նույն Սուքիասյանը, որը մարդ էր ծեծում ու խոշտանգում 90-ականներին, մարդ է ծեծում ու խոշտանգում նաև այսօր: Այդ հանցավոր գործունեության մեջ թաթախված է ոչ միայն ինքը` Խաչատուր Սուքիասյանը, այլև իր ողջ ընտանիքը: Հեռու չգնանք, ամենաթարմ դեպքը` նրա եղբոր մասնակցությամբ, արդեն չափազանց խոսուն է:

Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը երկու շաբաթ առաջ հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (նախկին «Սիլաչի» հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Ծեծն էլ, ինչպես հասկանում ենք, ոչ թե մեկ դաստիարակչական ապտակ է եղել, այլ մարդուն ուղղակի սամասուդ են արել:

Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: Սուքիասյանի եղբայրն ու իր թիկնապահը շարունակում են ազատության մեջ վայելել կյանքը, քննությունը դոփում է տեղում, ամեն գնով սողանցքներ են փնտրում` այս անգամ ևս Սուքիասյաններին ջրից չոր դուրս բերելու համար: Այս դեպքի ֆոնի վրա ակամա հիշում ենք, թե ինչպիսի վայրենի էնտուզիազմով քննչական մարմինները սկսեցին հետապնդել մեկ այլ գործարարի` Ռուբեն Հայրապետյանին՝ դատարկ տեղում հորինելով մի շարք մեղադրանքներ, հետապնդելով Հայրապետյանի ընտանիքի անդամներին, և նրանց գործողությունները սաստկացան այն բանից հետո, երբ Հայրապետյանը հրապարակավ խոստացավ ապագայում հաշիվ պահանջել Փաշինյանից: Ծիծաղելի է անգամ այն իրավական ձևակերպումը, որով մեղադրվում է Հայրապետյանը՝ «քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար»:

Իսկ Սուքիասյան Խաչիկն ուրիշ է: Նա ցեղապետին չի քննադատում, ավելորդ չի խոսում, ավելորդ շարժումներ չի անում: Գրպանային օլիգարխի դերը նրա սրտով է, տեղը տաք է, փորը կուշտ է, տակը` չոր:
Բայց չէ՞ որ 2018-ին հրապարակում հավաքված ժողովրդին չափից շատ բան խոսք տվեցին: Ամենադուրեկանը հասարակ հայ մարդու ականջին այն էր, որ իբր թե ոչ մի հանցագործ չպիտի մնա անպատիժ, որ թալանչիները պետք է վերադարձնեն իրենց գողացածը և կանգնեն դատարանի առաջ:

Այդ խոստումներն ընդամենը լապշա էին, որ կախում էին միտինգավոր պողոսի ականջներին, քանի որ հենց սկզբից էլ Նիկոլը գիտեր, որ պատժելու է իր համար անցանկալի անձանց և անպատիժ է թողնելու իսկական բանդիտներին: Ամենամեծ գողն ու ամենապրոֆեսիոնալ ավազակը Խաչատուր Սուքիասյանն է՝ վերին արտի ծփացող ցորենը, ում համար աշխարհը իսկական խալի է ոտքի տակ: Բայց դե… Ամեն դեպքում Նիկոլի հովանու ներքո հարմար տեղավորված Սուքիասյանին տեղյակ պահեք, որ փորձված աղվեսը չորս ոտքով է թակարդն ընկնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել