Երեկ մասնակցեցի Ամուլսարի պաշտպանության ակցիային: Ազդակիր համայնքների բնակիչների պահանջներն ու ակնկալիքները պարզ են և հասկանալի, մարդիկ արդարացիորեն պահանջում են չեղյալ ճանաչել հանքի ՇՄԱԳՓ-ն, վերադարձնել Ամուլսարի պահապանների տնակները իրենց տեղերը, չէ՞ որ վարչապետ դառնալուց կարճ ժամանակ անց Նիկոլը հանդիպեց տեղի բնակիչներին և խոստացավ, որ առանց համայնքի բնակիչների համաձայնության Ամուլսարը հանք չի դառնալու: Չենք մոռացել նաև, թե ինչպես ՇՄԱԳՓ վերլուծության համար էլ 400 հազար դոլար Նիկոլենք բյուջեից գցեցին իրենց ԷԼԱՐԴ-ի «գրպանը», չենք մոռացել, որ նույն ԷԼԱՐԴ-ը վերլուծել է Լիդիանի ներկայացրած տվյալները և ոչ թե ինքն է ծավալուն հետազոտություն իրականացրել: Շատ բան չենք մոռացել:
Ինչպես միշտ, այս անգամ ևս Նիկոլը դրժեց խոստումը և փորձում է բացել հանքը, բայց թող լավ իմանա, որ տեղի բնակչությանը արհամարհելով և ճնշելով Ամուլսարը հանք չի դառնալու: