Ըստ Մարության Հայկի՝ մեղավորը Տարոն Մարգարյանն ա, ու հիմա հարց ա առաջանում, թե, այ քաղաքական չկայացած եսիմ ինչեր, ասում եք՝ երկրում հեղափոխություն ա տեղի ունեցել, ժողովուրդը ձեզ իշխանություն ա տվել, որ տարիների ստեղծած կեղեքող համակարգը փլուզվի, ու նորովի մոտենաք հարցերին, ոչ թե ձեր անկարողությունն ու հարմարավետությունը գցեք նախկինների արածների վրա ու շարունակեք նույն կերպ գործել հասարակության դեմ, ուղղակի լեգետիմության անվան տակ...

Չհամոզեցիր, Մարության, տպավորություն ա, որ կոնկրետ պառկել ու հաճույք եք ստանում արդեն... Եկեք արդեն վերջնական արձանագրենք՝ հեղափոխության արժեքները դավաճանված են վերջնականապես, «հեղափոխություն»՝ որպես այդպիսին, տենց էլ տեղի չունեցավ, ինչը նշանակում է, որ կհասունանա նորը, ու շատ ավելի արագ, քան նախորդը եղավ... Քանի որ նախորդներին ոչ մեկ չէր ընտրել ու սպասելիք չկար, իսկ ներկայիս իշխանությանը ընտրել են իրենց խստումների համար... Անհրաժեշտ է արդեն բևեռ ձևավորել... Էս իշխանությունն այլևս ունակ չէ հասարակության կարիքներին հետևելու, ընդունել է նույն հանրապետական ժառանգությունը և շարունակում այդ գիծը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել