Aravot.am-ը գրում է․
Իմքայլական պատգամավորների առասպելական գործուղումների, օրապահիկների ու արկածների հարցը մամուլում ու սոցցանցերում ժամանակ առ ժամանակ քննարկումների առիթ է դառնում:
Նախկին իշխանության ներկայացուցիչները քննադատում են ներկայիս պատգամավորներին, թե բյուջեով գործուղումների համար հատկացված միջոցները գերազանցել են ու առիթ-անառիթ մեկնել գործուղման: Ներկայիս իշխանության ներկայացուցիչներն էլ հիշեցնում են նախկինների «վոյաժների» սիրահար եւ շոփոգոլիկ ներկայացուցիչների մասին:
Aravot.am-ը ԱԺ աշխատակազմին հարցում է արել՝ պարզելու, թե հեղափոխությունից առաջ՝ 2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում եւ հեղափոխությունից հետո՝ 2019-ի հունվարից մինչեւ 2020-ի հունվարն ընկած ժամանակահատվածում 6-րդ եւ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները · որքա՞ն գումար են ծախսել գործուղումների վրա · բացի հատկացված միջոցներից հավելյալ միջոցներ ներգրավվե՞լ են գործուղումների համար