Եվ այսպես, արայիկ հարությունյան։
Փոքրատառերն էլ են ափսոս ընդհանրապես անունդ գրելու համար, թուրքի սպասարկու։ Թուրքը, որ թուրք է՝ խբում է բացահայտ, դիմացից։ Դու խբում ես ժողովրդիս մեջքից։ Դու թուրքից էլ վատն ես։ Նոր չեմ բացահատել տեսակդ։ ԿԳ նախարարի պաշտոնը զավթելու առաջին իսկ օրերից պարզ էր, թե ինչ տեսակ ես դու, բայց ամեն անգամ ցավ եմ ապրում, երբ հասկանում եմ, որ դեռևս պաշտոնանկ չենք կարողացել անել թուրք տեսակդ, և դու դեռ շարունակում ես պղծել մեր արժեքները, մեր պատմությունը, մեր երեխաների կրթությունը։

Հիմա էլ հերթը ՀՅԴ-ի վրա ցեխ շպրտելու փորձերդ են, հերթական սուտն ու կեղծիքը, հերթական անգամ պատռելով դիմակդ ցույց ես տալիս օձությունդ ու թրքությունդ։

Եվ ես դիմում եմ ԲՈԼՈՐԻՆ, ում համար կարևոր է այս թուրքից օր առաջ ազատվելը։ Դիմում եմ սփյուռքի մեր ՀՅԴ կառույցներին, դիմում եմ Արամ Կաթողիկոսին, դիմում եմ ձեզ, հայեր.
Դուք ցանկանում եք հանդուրժե՞լ արայիկ հարությունյանի ստերը, օձի հարվածները մեջքից ՀՅԴ-ին։ Ես՝ ոչ։ Միացի´ր, վաղը ուշ է լինելու։ Մենք չենք կարող այլևս սպասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել