Մինչ իմ շատ սիրելի ընկերները «բոցվում» են վարչապետի պաշտոնը զբաղեցնողի տափակության վրա, ուզում եմ մի փոքր ավելի լուրջ երանգ տալ կատարվածին։

Հարգելի՛ ընկերներ, ամենայն ազնվությամբ, սա երկրի ղեկավարի պահվա՞ծք է։ Ամենևին չեմ կարծում, որ վարչապետի պաշտոնը դատավճիռ է չունենալու հանգստի պահեր, ժամեր, օրեր, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակին համահունչ պահվա՞ծք է սա։ Ամեն օր մարդիկ են մեռնում Ձեր ձախողած հակահամաճարակային գործողությունների արդյունքում, թշնամին հոխորտում և օրեցօր ավելի է լեզուն երկարացնում մեզ վրա Ձեր թույլ ու թուլամորթ ղեկավար լինելու արդյունքում, Ձեր թիմակիցների տաշեղին էլ չէ Ձեր պարետն իր որոշումներով, իսկ հասարակ ժողովրդին ամեն անկյունում զրկում եք օրվա հացից, ժողովրդին գցել եք սոցիալական ծանր կացության մեջ, իսկ Դուք դեռ տափակ հումորներով եք փոխանակվո՞ւմ։

Նիկոլ, ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ դու պետք է վայրկյան անգամ քիթ սրբելու ժամանակ չունենայիր գոնե հնարավորինս վերականգնելու համար ձախողածդ, բայց դու նախընտրում ես «քաղաքապետարանի կարգին սքեթչեր» 2020-ը։ Փորձում եմ չհավատալ, որ մեր հասարակության մեջ դեռ մնացել են մարդիկ, ովքեր լուրջ կարող են վերաբերվել այս կրկեսին: Ափսոս այս տարիները, որոնք կարող էին լինել երկրիս առաջընթացի և բարգավաճման տարիներ, հազար ափսոս:

Հ.Գ. Իհարկե, ալարում ես, մենք չենք էլ կասկածում․ որ չալարեիր, այս համաճարակի վերջը գոնե կերևար:

Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել