Այս անգամ Blognews.am-ի հետ իր կյանքի սկզբունքներով կիսվեց երգչուհի Մարբեյը:

Երբ հայելու մեջ եմ նայում, տեսնում եմ ինձ:
 
Ժամանակը շատ քիչ է ալարելու և թուլանալու համար:
 
Երբեք չփորձեք կոտրվել:
 
Աններելի է դավաճանությունը:


 
Երջանիկ եմ, երբ արարում եմ:
 
Համբերատար եմ, քանի որ ունեմ նպատակ:
 
Մարդու մեջ առաջինը նկատում եմ գեղեցկությունը:
 
Ատում եմ հիասթափությունը:
 
Եթե կյանքիցս մի հատված կրկնեի, դա կլիներ սիրո առաջին թրթիռը:
 
Մոռացեք վատը:
 
Չարին պետք է պատասխանել իմաստությամբ:
 
Խենթանում եմ արվեստի գեղեցկությունից:


 
Ինձ համար հրաշք է, երբ ստեղծում ես:
 
Շնորհակալ եմ Աստծուց:
 
Միշտ ձգտեք կատարելության:


 
Երբ փակում եմ աչքերս, երազում եմ:
 
Հիշում եմ, երբ առաջին անգամ բեմ բարձրացա:
 
Էներգիա եմ ստանում ամեն ինչից:
 
Հաղթանակ եմ համարում այս կյանքում լինել հարմոնիայի մեջ:



Հարցազրույցը՝ Լիա Մարուխյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել