Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ՝ @HaykMarutyan-ից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետեւյալը.

- Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի մի «100 տարվա» աշխատողի հարցնում են․ «Հը՞, ի՞նչ կա, ո՞նց են գործերը»: Պատասխանում է․ «Այ ախպեր, ո՞ւր ա գործ: Մենակ աշխատանքն ա մնացել»:

Հենց էսպես էլ ապրում են մեր սիրած քաղաքապետարանում: Եւ ոչ միայն:)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել