Shantnews.am-ը գրում է․

Վիետնամում ԱՀԿ ներկայացուցիչ Պակ Կիդոնգը ներկայացրել է Դանանգ քաղաքում կորոնավիրուսի նոր շտամի հետազոտության արդյունքները։ Երկրի իշխանությունը հայտարարել է, որ երկրում կա համավարակի բռնկում, այն էլ՝ ագրեսիվ ընթացքով, որն ավելի արագ է բերում ծանր վիճակի, 4 վարակակիրներից 2-ը շնչառական սարքի կարիք ունեն։

Ընդհանուր վարակակիրները 42-ն են, որոնցից 37-ը Դանանգում են։ Իրավիճակը երկրում լուրջ անհանգստություն է առաջացրել, քաղաքի ելքն ու մուտքը փակ է, իսկ վիրուսի ուսումնասիրությունը ստանձնել են գիտնականները։ Ըստ ԱՀԿ-ի ներկայացուցչի՝ վիրուսի տարածվածությունն ու բարդության աստիճանը չեն փոխվել։

«Այս պահին չկա ոչ մի ապացույց այն բանի, որ մուտացիան նպաստում է վիրուսի տարածման աճին կամ նվազմանը, չկա ապացույց նաև այն բանի, որ այն կարող է նպաստել հիվանդների մոտ ախտանիշների արտահայտման ակտիվացմանը։ Վիետնամական վիրուսը նման է այն վիրուսին, որը տարածվում է աշխարհում հուլիսին։ Այդ մուտացիան կոչվում է D614G, վարակակիրների 70 տոկոսի մոտ հենց այդ մուտացիան է վարակ առաջացնողը, իսկ Եվրոպայում՝ մոտ 100 տոկոսի դեպքում։ Այս մուտացիան առանձնանում է ուժեղ թունավորմամբ»։

Ռուսաստանում ևս ուսումնասիրում են վիետնամական վիրուսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել