Tert.am-ը գրում է․

Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու գրանցվելու համար Նյու Ջերսի նահանգում փաստաթղթեր ներկայացրած ռեփեր Քանյե Ուեսթից պահանջված ստորագրությունների մի մասը «թերի» է․ դրանցից շատերը նույն ձեռագիրն ունեն, հայտնում է Daily Mail պարբերականը։

Կայքի փոխանցմամբ՝ ընտրությունների գծով իրավաբան Սքոթ Սալմոնը ռեփերի ներկայացրած ավելի քան 1 300 ստորագրության ուսումնասիրությունից հետո առարկություն է ներկայացրել Պետական ընտրական բաժանմունք։

Սալմոնը հայտնել է, որ շատ խնդիրներ կան Ուեսթի ներկայացրած ստորագրությունների հետ կապված, և դրանք «շատ վատ» և անգամ վիրավորական է որակել: 

Ըստ նրա՝ մի շարք ստորագրություններ գրեթե ամբողջովին միանման են, որոշների մոտ էլ հասցեներ չեն ներկայացվել։

Ուեսթի խոսնակն ավելի ուշ հորդորել է հարցերը, այսպես կոչված, քարոզարշավային էլեկտրոնային հասցեին ուղարկել, որից մինչև այժմ պատասխան չի ստացվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը դիմել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար: Միլիարդատերը փաստաթղթերը ներկայացրել է Նյու Ջերսի նահանգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել