Yerevan.today-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հունիսի 11-ից հետո  Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի  9000-ից պակաս՝ 8877 դեպք:
Վարչապետը հայտնեց, որ նախորդ օրը արձանագրվել է 259 նոր ախտորոշված դեպք, և արդեն 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս  դեպք, ինչը մայիսի 24-ից հետո չէր արձանագրվել:

«Մենք շանս ունենք ջարդելու այս համավարակի ողնաշարը»,- հայտնեց վարչապետը և հավելեց, որ դրա համար պետք է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ առաջին հերթին պարտադիր կրել դիմակները: Ըստ նրա, արձանագրված դրական արդյունքները քաղաքացիների պատասխանատվության և գիտակցության բարձրացմամբ է պայմանավորված է, բայց անկյունաքարը եղել է դիմակների պարտադիր կրումը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել