Արտաքին գործերի նախարարը Jerusalem Post-ին տված հարցազրույցում նշել է, որ տավուշյան դեպքերն Ադրբեջանի կողմից՝ Ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես սեփական պայմաններով լուծելու երկրորդ փորձն էր:

Անհասկանալի է, թե Մնացականյանը հակամարտությանը ռազմական լուծում տալու Ադրբեջանի մյուս որ փորձն ի նկատի ունի:

Ղարաբաղյան հակամարտության ներկա փուլը սկսվել է, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորշման պահանջներին ի պատասխան Ադրբեջանը վերջինիս դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց:
Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտությունն իր պայմաններով կարգավորելու երկրորդ փորձն արեց 2016 թվականի ապրիլին՝ Արցախի դեմ սանձազերծելով երկրորդ պատերազմը: Տավուշյան դեպքերն, ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման Բաքվի երրորդ փորձն էր:

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի այս երեք փորձերի (հատկապես առաջինի) վրա հղվելը շատ կարևոր է միջազգային հանրության համար Ղարաբաղյան հակամարտության հարցում մեր դիրքորոշման ընկալելի լինելու և բանակցային գործընթացում մեր դիրքերի ամրության տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել