Այսպես՝ հուլիսի 27-ին, «Ազատություն»-ը պատրաստել է օրվա լուրերի թողարկում, որի մոտ 28 րոպեն նվիրված է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը (թողարկման հղումը կտեղադրեմ մեկնաբանությունում):
Տվյալ թեմային առնչվող հատվածը ռեպորտաժում տևում է մոտ 28 րոպե, որից մոտ 5 րոպե 40 վարկյան ցուցադրում են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները (րոպեները, երբ ցուցադրվում է` 3:52-4:10, 5:09-5:28, 10:42- 11:00, 11:22-11:32, 11:42-11:59, 16:08-16:33,16:57-17:26,17
Այսինքն՝ ռեպորտաժի մոտ 20 տոկոսի կադրը կա՛մ Թուրքիայի դրոշն է, կա՛մ Ադրբեջանի, մոտ 1 րոպե էլ երկու անգամ ցուցադրվում է թուրք և ադրբեջանցի զինվորականների կողմից Թուրքիայի դրոշը համբուրելու պահը:
ԶԼՄ ոլորտի իմ գործընկերները ռեպորտաժը նայելուց հետո վստահ եմ՝ կփաստեն, որ սա այն դեպքը չէ, երբ այլ կադր անհնար էր դնել: Ավելին՝ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների, թուրք զինվորականների՝ դրոշը համբուրելու կադրերը ռեպորտաժի մի շարք հատվածներում կարծես արհեստականորեն դրված լինեն, քանի որ բովանդակության հետ այդքան էլ համահունչ չեն:
Չնայած այն հանգամանքին, որ ռեպորտաժում խոսվում է, բնական է, նաև Հայաստանի մասին՝ ՀՀ դրոշն ամբողջ ռեպորտաժում ցուցադրվում է մոտ 15 վայրկյան, այսինքն՝ մոտ 0,8 տոկոս՝ ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների 20 տոկոսի:
Կարծում եմ՝ համապատասխան մարմինները պետք է պարզեն, թե ինչու է Հայաստանում գործունեություն ծավալող ԶԼՄ-ն ակտիվորեն թշնամական երկրների քարոզչություն անում հայ հասարակության շրջանում՝ թեմատիկ ռեպորտաժում ակնհայտորեն շահեկան դիրքերից ներկայացնելով թշնամական պետություններին:
#սորոսի_վաստակները
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=4086785421391597&set=a.133870446683134&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել