Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս քաղաքում ձկնորս եղբայրները Արաքս գետից 2 մետր երկարությամբ և 45 կգ քաշով հսկա լոքո ձուկ են բռնել, գրում է haberler.com-ը։

Այն որսալուց հետո եղբայրները ձկան հետ լուսանկարվել են Կարսի հայկական Քարե կամուրջի (նաև`Վարդանի կամուրջ) վրա։

Ձկնորսների խոսքով՝ տեղանքում մարդիկ, որոնք նկատել են իրենց բռնած լոքո ձուկը, «մրցել են միմյանց հետ՝ ձկան հետ լուսանկարվելու համար»։

Նշվում է, որ լոքոն Կարսի շրջակայքում տարածված ձկնատեսակներից է։

Ձկնորսների խոսքով՝ իրենց պատրաստած ձկնորսական կարթերով կարող են որսալ 45-50 կգ քաշով ձկներ։

Karsta iki kardeş dev yayın balığı yakaladı - KarsKarsta iki kardeş dev yayın balığı yakaladı - Son Dakika ...Kars haberleri İki kardeş nehirde 2 metrelik balık yakaladı - 28 ...Tam 2 metre uzunluğunda… Karsta iki kardeş özel yapım oltayla ...İki kardeş dev yayın balığı yakaladı - Bursada Bugün - Bursa bursa ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել