Եթե հնարավոր ա, խնդրում եմ, գտեք էն գերագույն գլխավոր դասալիքին ու բացատրեք, որ 2 տարվա «ռեֆորմներով» բանակը պարզապես հնարավոր չի «ոչնչից» դարձնել փառունակ, անպարտելի ու հզոր, բացատրեք, որ դա տասնամյակների քրտնաջան աշխատանքով, արյուն-քրտինքով ստեղծված սրբություն ա, որի մասին փառասեր պոպուլիստները նույնիսկ իրենց անունները կողքը դնելու իրավունք չունեն, բացատրեք, որ դա էն միակ տեղն ա, որտեղ ինքը չի կարա պոպուլիզմով ու «դուխով» կեպկայով ինքնահաստատվի, որովհետև բանակի կորիզում կանգնած են դեռ 18 տարեկանում արդեն իսկ ինքնահաստատված ԿԱՄԱՅԻն ՏՂԵՐՔ, որոց համար շատ կարևոր է իրենց տասնամյակներ երեխայի պես պահած ու կատարելագործած ԲԱՆԱԿԸ, բացատրեք վերջապես, որ տավուշյան դեպքերը անհամեմատելի են Արցախյան շարժման, Ապրիլյան քառօրյայի (որում հաղթանակել ենք) հետ, և վերջապես բացատրեք, որ անցյալը ջնջելով և պատմությունը խեղաթյուրելով բանի չես հասնի․ շատերն են փորձել ձեր շրջապատից, բայց չի ստացվել ու չի ստացվելու:

Հպարտ եմ Հայաստանի Հանրապետությունով, հպարտ եմ հայ լինելով, հպարտ եմ բանակը ստեղծող նվիրյալներով, հպարտ եմ ՀՀ 30-ամյա ԲԱՆԱԿՈՎ:

Աստված պահապան հայ ազգին, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանն ու հայ զինվորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել