#Տավուշի ուղղությամբ #Ադրբեջանի վերջին ագրեսիայի, մասնավորապես մարտական գործողությունների ընթացքում #ՀՀ ԶՈւ-ի կողմից հակառակորդին պատկանող ավելի քան 1 տասնյակ իսրայելական ԱԹՍ-ների խոցման թեման իրանական քարոզչամեքենան փորձում է կիրառել #Իսրայելի դեմ հիմնականում հետևյալ 2՝ նաև հայկական շահերին համապատասխանող ուղղություններում։
1.Հայկական կողմին հաջողվել է խոցել իսրայելական ԱԹՍ-ները, քանի որ Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու որոշման դիմաց #Հայաստանին են տրամադրվել #Ադրբեջանին վաճառված իսրայելական սպառազինության տեխնոլոգիական գաղտնիքները։ #Թեհրանի կողմից արդեն տևական ժամանակ նման բովանդակությամբ թեզի շրջանառության նպատակը #Բաքու-Թել Ավիվ ռազմավարական հարաբերություններում սեպ խրելու միտումն է՝ Իսրայելի նման քայլը որպես «դավաճանություն» անընդհատ շեշտադրմամբ։
2.Հայաստանի՝ «ռուսական արտադրության հնացած զենքերով» իսրայելական ԱԹՍ-ների խոցման արդյունքում «սիոնիստական ռեժիմի» կողմից սեփական արտադրության սպառազինության վերաբերյալ քարոզչությունը զրոյացվելու է, և Իսրայելը շուտով լուրջ խնդիրների է բախվելու է իր արտադրությունն իրացնելու հարցում։
Այս քարոզչական թեզը նպատակ է հետապնդում նաև նսեմացնել իսրայելական արտադրության սպառազինության հեղինակությունը զենքի համաշխարհային շուկաներում, ինչպես նաև՝ դարձյալ ներազդել Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության խորացման վրա՝ միլիարդավոր դոլարների անօգուտ վատնման ակնարկի շրջանառմամբ։