Իլոն Մասկն արդեն կարողացել է շատ բանի հասնել և չի պատրաստվում կանգ առնել: Միլիարդատիրոջ պլաններում իր ազդեցությունը մեծացնելն է, անկախ կոսմոդրոմ և հանգստի հսկայական գոտի ստեղծելը: Դա թույլ կտա նրա ընկերությանը կախված չլինել կառավարությունից և NASA-ից: Սակայն նրա կողմից գնված գյուղի բնակիչներն անհանգստացած են իրենց ծննդավայրի ճակատագրով: Մարդիկ, սակայն, ընտրության հնարավորություն չունեն և ստիպված են լքել իրենց տները. չէ՞ որ գյուղն աստիճանաբար վերածվում է կոսմոդրոմի:

Մասկը որոշել է, որ գյուղը, որը գտնվում է այն վայրի հարևանությամբ, որտեղ անց են կացվում Starship հրթիռի փորձարկումները, կատարյալ տեղ է մոլորակի վրա: Գործարարն այստեղ արդեն տուն է գնել՝ մոտ գտնվելու համար և հետևելու աշխատանքին: Միլիրարդատերը հոգացել է նաև աշխատակիցների հոգսերը. նա ցանկանում է նշված վայրում կառուցել մասնավոր քոթեջային բնակավայր, 100 համար ունեցող հանգստի տուն, վոլեյբոլի հրապարակ և այլ ժամանցի վայրեր: Այստեղ կարող են կանգ առնել ցանկացողները և հետևել հրթիռի բաց թողնմանը, ինչպես նաև կբնակեցվեն աշխատակիցները:

Ավելի վաղ Իլոն Մասկի Space X ընկերությունն իր հրթիռները բաց թողեց կոսմոդրոմից, որը գտնվում էր Ֆլորիդայում: Նա նաև օգտագործել է Կալիֆոռնիայի ռազմաօդային բազան: Մասկն այլևս չի պատրաստվում կախվածության մեջ գտնվել պետությունից և զինվորականներից, այդ իսկ պատճառով գնել է ամբողջական գյուղ և օգտագործում է այն իր կարիքների համար: Ընկերությունը նախատեսում է տարեկան ավելի քան 10 հրթիռ բաց թողնել սեփական կոսմոդրոմից առանց որևէ խնդրի: Մասկը Բոկա-Չիկա գյուղի բնակիչներին առաջարկել է գնել նրանց տները երեք անգամ ավել թանկ՝ այդպիսով փոխհատուցելով հնարավոր բարոյական վնասը: Եվ եթե բնակչության բարի կեսը համաձայնել է, ապա մյուս մասը չի պատրաստվում դա անել: Մասկը որոշել է նրանց պարզապես փաստի առաջ կանգնեցնել և ներկայացրել է այն պայմանները, որոնցում պետք է ապրեն մարդիկ, եթե հրաժարվեն ընդունել իր առաջարկը: Կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, այդ իսկ պատճառով բնակիչներն արդեն իսկապես կարող են գնահատել տիրող իրավիճակը:

Գործարարը չի ցանկանում մարդկանց վնաս հասցնել, այդ իսկ պատճառով հավաքել է Բոկա-Չիկա գյուղի բնակիչներին և նրանց մանրակրկտորեն բացատրել, որ գյուղում ապրելն այևս անհնար է աղմուկի և բազմաթիվ այլ անհարմարությունների պատճառով: Բնակիչներն իրենց հերթին Մասկին փորձել են բացատրել, որ այդ վայրի հետ նրանց կապում են ոչ միայն իրենց տները, ալև այն հանգամանքը, որ շատերը ծնվել ու մեծացել են գյուղում, հանգստացել տեղի լողափերում: Վերջիններիս համար շատ մտահոգիչ կլինի, եթե գյուղը վերածվի անմարդաբնակ կոսմոդրոմի: Կտուժի նաև ֆաունան. ըստ գիտնականների կանխատեսումների՝ կվերանան կրիաներն ու որոշ այլ կենդանիներ: Գործարարը հուսով է, որ մարդիկ, չունենալով ընտրության հնարավորություն, կհամաձայնեն իր առաջարկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել