Իտալական Ալպերում տարօրինակ և հրեշային երևույթ է տեղի ունենում. Պրեսենի սառցադաշտը ներկվել է կասկածելի վարդագույնով: Գիտնականները գիտեն, թե ինչ է դա, սակայն չեն հասկանում՝ ինչու է երևույթը տեղի ունենում տարվա այս եղանակին և նշված վայրում: Ավելի վատ է այն, որ սկեպտիկները վստահ են՝ այսպես կոչված «ձմերուկի գույնը» նոր ու կարևոր նշան է ծագող կլիմայական աղետի:

«Ձմերուկի ձյունը» իտալական շրջասույթ է: Երբ Վերնանդսկու անվան անտարկտիկական կայարանի ձյունը բոսորագույն երանգ ընդունեց, մամուլում այն անվանեցին «արյունալի»: Նույն երևույթը տեղի ունեցավ Գրենլանդիայում և Ալյասկայում, իսկ մեղավորները Chlamydomonas nivalis միաբջիջ ջրիմուռներն էին: Ծաղկման փուլում դրանք այնքան են շատանում, որ հեռվից ջրիմուռների զանգվածը ջրի տակ արյան հետքի տեսք է ստանում:

Ամենից շատ գիտնականներին անհանգստացնում է այն հարցը, թե ինչո՞ւ են իտալական Ալպերում այնպիսի պայմաններ ստեղծվել, որոնք կապահովվեին ջրմուռների ծաղկումը: Որպես կանոն, այս երևույթի մասշտաբներն այնքան էլ մեծ չեն, և ամեն ինչ արագ ավարտվում է, սակայն այսօր նշված շրջանում այնքան շոգ է, որ սառույցը հալչում է, ջրիմուռները՝ ծաղկում, և գործընթացի ավարտը դեռ տեսանելի չէ: Միգուցե սա պետք է կլիմայական նոր նորմա՞ դառնա. իսկ այդ դեպքում ի՞նչ կլինի, եթե մոլորակի բոլոր սառցադաշտերը հալչեն և կասկածելի վարդագույնով ներկվեն:

Վարդագույնը, իհարկե, սև չէ, սակայն ևս անդրադարձնում է արևի լույսը ավելի վատ, քան ամենաճերմակ ձյունը: Նշանակում է՝ սառցադաշտի մակերևույթը ավելի ու ավելի շատ ջերմություն է կլանելու և ավելի արագ է հալչելու: Գիտնականները խոստովանում են, որ սառցադաշտերում ջրիմուռների կենսագործունեության ուսումնասիրմամբ դեռ ոչ ոք խորությամբ չի զբաղվել, այդ իսկ պատճառով հարցերն այսօր ավելի շատ են, քան պատասխանները: Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ընդլայնենք մեր գիտելիքները՝ հասկանալու համար, թե ինչ է ապագայում սպասվում մեր մոլորակին:



