Shantnews.am-ը գրում է․

Գիշերային ակումբները վտանգավոր են, քանի որ այնտեղ կորոնավիրուսային վարակի տարածման հավանականությունը մեծ է: Այս մասին հայտարարել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկհովեն:

Նրա խոսքերով՝ վերջին շաբաթներին վարակվածության աճ է նկատվում՝ կապված գիշերային ակումբների աշխատանքի և մասսայական միջոցառումների անցկացման հետ:

«Եթե հնարավորություն ունեք չգնալ գիշերային ակումբ, ապա ավելի լավ է չանել դա: Մենք երբեք այսքան շատ չենք խոսել նման հաստատությունների մասին, բայց դրանք մնում են կորոնավիրուսի տարածման հիմնական վայրը»,- հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Նա նշել է, որ կողմ չէ նման հաստատությունների աշխատանքը սահմանափակելու առաջարկներին, քանի որ կարծում է, որ մարդիկ իրենք պետք է գիտակցեն այնտեղ ու առհասարակ մարդկանց կուտակումներ ենթադրող վայրեր չհաճախելու անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել