Բոլորիս համար էլ տհաճ է դիմակ կրելը, ժողովու՛րդ ջան, ինձ համար էլ է տհաճ, բայց ակնհայտ է, որ այս դինամիկան ունենք դիմակի կրման որոշակի կարգուկանոն ունենալու շնորհիվ: Դիմակի կրումն անկյունաքարային նշանակություն ունի, մեր նպատակն ու խնդիրն է, որ աշնանը լինենք պատրաստ հնարավոր երկրորդ ալիքին»,- ասաց վարչապետը։

Կա՞ ինչ-որ մեկը, ով գիտի, թե էս ինչ 2-րդ ալիքի մասին են խոսում, որը պետք է լինի աշնանը։

Կորոնայի մասին ոչինչ չիմացող կառավարության ներկայացուցիչներն արդեն որերորդ անգամ 2-րդ ալիքի մասին են խոսում, որն իրենք գիտեն, որ հատկապես պետք է աշնանը լինի։

Հարց՝ ինչու՞ պետք է 2-րդ ալիք լինի, ինչո՞ւ հենց աշնանը պետք է լինի, որտեղի՞ց նման կանխատեսումներ։

Իսկ որ աշնանը աշխարհին նոր «անակնկալներ» են նախապատրաստվել, պարզ է դառնում, երբ ուշադրություն ես դարձնում, թե ովքեր են աշխսրհում նման հայտարարություններ անում և մարդկությանը նախսպատրաստում դրան։

Դե, մերոնք էլ այդ հսրցում ԴՐԱՆՑ կամակատարներն են՝ շնորհիվ Արսեն Թորոսյանի։

Հ.Գ. 2-րդ ալիքը խիստ պարտադիր է, որն ավելի ծանր է լինելու, որպեսզի մարդիկ խուճապահար կամավոր պատվաստվեն, որ խնդրեն պատվաստվել, որին էլ կհաջորդի պարտադրվածը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել