Ուզբեկ ժողովրդի առաջնորդը, ով մեծ դեր ունի թուրքական ազգերի խորհրդում, վերջերս մի նամակ է ստացել Ալիևից, որտեղ նա շնորհակալություն է հայտնել ուզբեկների նախագահին, որ թուրքական խորհուրդը իր վերջին նիստում ճանաչում է իր երկրի տարածքային ամբողջականությունը և Արցախի խնդիրը ցանկանում է լուծել ՄԱԿ-ի բանաձևերի միջոցով:
Թուրքական այդ խորհուրդը նաև դատապարտել է Տավուշի ռազմական գործողությունները և անվանել դա հայկական ագրեսիա ազերիներ դեմ` վերահաստատելով իր անվերապահ աջակցությունը Ադրբեջանին:
Թուրքական խորհրդում այդ մարդը ունի մեծ ազդեցություն, և հետևաբար նրա դիրքորոշումը եղել է որոշիչ: Մի խոսքով՝ ուզբեկները կանգնել են ազերիներ կողքին և դատապարտել մեզ:
Հիմա էսքանից հետո արդյոք արժե՞ր, որ այս հակահայկական հիստերիայի փուլում ազերիների հարձակումների ֆոնին նրանց պաշտպանած պետության ղեկավարին նման ջերմ շնորհավորական ուղերձ հղել կամ ընդհանրապես պե՞տք էր ուղերձ հղել:
Ես հաստատ նման բան չէի անի:
Սա Փաշինյանի շնորհավորական ուղերձն է, կարդացեք, թարմ է՝ այսօրվա.
«Հարգելի Շավքաթ Միրոմոնի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մաղթել Ձեզ անսպառ եռանդ, մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, ինչպես նաև նպատակների իրականացում` ի շահ Ուզբեկստանի ժողովրդի: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետևողականորեն կզարգանան բոլոր ոլորտներում, ինչն ամբողջովին բխում է մեր ժողովուրդների շահերից:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, ինչպես նաև Ձեր ընտանիքի անդամներին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն»:
24.07.2020 Երևան
Կարդացեք, տարածեք, վերլուծեք...