Ըստ որոշ պատմական աղբյուրների՝ 1915 թվականին 100 հատ թուրքը իրեն 400 անգամ գերազանցող հայի ջրվեժից ցած էր նետում։ Պատկերացնո՞ւմ եք, շուրջ 40 հազար հայի ձեռքերով ցած էր նետում ուղղակի։ Իսկ գիտե՞ք, թե քանի թուրք էր զոհվում այդ պրոցեսի ժամանակ, ասեմ` 0: Երևի այն ժամանակ էլ մերոնք սադրանքի չէին տրվում, ինչպես հիմա է ասվում, և չէին փորձում գոնե մեկին իրենց հետ տանել էն աշխարհ։ Շատ դեպքերում իրականությունը դաժան է, բայց եթե ուզում ես հաղթել ու չկրկնել անցյալի սխալները, պետք է նայես դրա աչքերի մեջ և դասեր քաղես պատմությունից։ Մի կողմ դրեք կեղծ խաղաղասիրությունը, այդ սխալները մենք ժամանակին թույլ ենք տվել, այս անգամ երկրորդը մեզ թույլ տալ չենք կարող, քանի որ այս անգամ մինչև վերջ կարող ենք կոտորվել։
Հ.Գ. Խաղաղությո՞ւն եք ուզում, եկեք պարտադրենք թե՛ սահմանին, թե՛ Բաքվում և թե՛ դրսում։ Խաղաղության հասնելու միակ ճանապարհը դա է` ՊԱՐՏԱԴՐԵԼԸ: