Եթե դեմքով չեք ճանաչում (ի՞նչ է արել, որ ճանաչեք...), ասեմ՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է, Զարեհ Սինանյանը, ով միայն ամեն ամիս 25 հազար դոլարի չափով պարգևավճար է ստանում, բայց անում է ԶՐՈ ԳՈՐԾ։ Սրանց կարծիքով կարևոր պետական պաշտոններ զբաղեցնելը միայն պրեմիաներ ստանալու ու արձակուրդ վերցնելու համար է, սրանք իրենց վրա այլ գործառույթ չեն վերցնում։ Եվ երբ բանը հասնում է գործելուն՝ չկան, լռություն է։
Ինչևէ, այս պարոնին, հարգելի լրագրողներ, որ բռնացնեք, խնդրում եմ հարցրեք՝ պատրաստվու՞մ է դատապարտել աշխարհում ազերիների ու թուրքերի կողմից հայերի նկատմամբ կազմակերպված հարձակումներն ու ծեծուջարդը։ Թե՞ ընդհանրապես հույսներս կտրենք։
Ի՞նչ է, արխային են, որ ՀՅԴ սփյուռքի կառույցները ջանք չեն խնայում, որոշել են օգտվե՞լ առիթից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել