Հիշենք, որ դրանք նույն այն շրջանակներն են, որոնք իշխանափոխությունից հետո ակտիվորեն քարոզում էին ժողովուրդներին խաղաղության համար նախապատրաստելու գաղափարը: Սահմանին ծաղիկներ էին բաժանում, լուսանկարվում էին Ադրբեջանի դրոշի տակ և մուղամ լսելու ու թեյ խմելու հրավեր էին ուղղում թշնամուն:
Հուլիսի 12-ից մի քանի օրով մոլեռանդ հայրենասերներ դարձած հայտնի շրջանակների ներկայացուցիչներն այսօր վերադառնում են իրենց իսկական կաղապարը:
Նրանց պատերազմի, թշնամուն դիմադրելու և հայրենիքը պաշտպանելու գաղափարները հետաքրքրում են մինչև այնքան ժամանակ, երբ դրանց օգնությամբ հնարավորություն են ունենում լուծել ներքաղաքական խնդիրները, այլապես նրանք մնում են նույնը:
Այսօր նրանք լուրջ մտահոգվելու առիթ ունեն, քանի որ ձախողված են ժողովուրդներին խաղաղության համար նախապատրաստելու ուղղությամբ իրենց իրականացրած նախագծերը ու չի բացառվում, որ մոտ ապագայում հիշյալ շրջանակները նույն նախագծերի իրագործման համար մսխված հսկայական գումարների համար պատասխանատվության են կանչվելու իրենց ֆինանսավորող արտաքին շրջանակների կողմից:
Ի դեպ, վերջին օրերին Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց իրարահաջորդ երկու հանրահավաքներ տեղի ունեցան:
Առաջինին որը կազմակերպել էին 2018 թվականի ապրիլին «թավշյա հեղափոխության» կողմնակիցները հետաքրքիր կերպով բացակայում էին ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Երկրորդին, որը կազմակերպել էր ՀՅԴ երիտասարդական կառույցը առաջին ժամերից իրենց սադրիչ պահվածքով ներկա էին տասնյակ ադրբեջանցիներ, որոնք էլ վերջում հրահրեցին բախումը:
Դժվար չէ գուշակել, թե ինչո՞վ էր պայմանավորված առաջին հանրահավաքից ադրբեջանիցների բացակայությունը և այսօր ո՞ր կառույցիգործունեության դեմ են ուղղված իշխանամետ շրջանակների «խաղաղասիրական» կոչերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել