Վերջին երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլն ու իր տիկին Աննան զբաղված են կեղծ խաղասիրության քարոզով։ Ուզում եմ հիշեցնել նրանց, որ համաշխարհային պատմության ողջ ընթացքում եղել են խաղաղության բնագավառում Նոբելյան մրցանակի ձգտող բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր դա արել են ՈՉ իրենց պետության և պետականության հաշվին։
Նիկո՛լ, սին են քո կեղծ խաղաղասիրություն քարոզելու ջանքերը, այն էլ՝ մեր պապենական թշնամու հետ, դու Նոբելյան մրցանակ չես ստանալու ի հաշիվ մեր պետության և պետականության:

Ողղակի մտքովս անցավ՝ խաղաղությունը երբեք չեն երազում, խաղաղության պարտադրում են... Այո՛, խաղաղությունը հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են։ Խաղաղություն հաստատում են նրանք, ովքեր ուժեղ են։

Հ.Գ. Խաղաղություն չեն աղերսում, չեն խնդրում, այլ նվաճում ու պարտադրում են, Նիկոլ։ Ուզես, թե չուզես՝ դա այդպես է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել