Shantnews.am-ը գրում է․
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին հրավիրել է իր երկիր այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարությունը չեչեն առաջնորդին ներառել է «սև ցուցակում»: Ռամզան Կադիրովի տեսաուղերձը տեղադրված է «Գրոզնի» հեռուստաընկերության Telegram-ալիքում:
Նա նշել է, որ ցանկանում է խոսել ու պարզել, թե ով է իրականում խախտում մարդու իրավունքները։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նախագահ Ռամզան Կադիրովն ընդգրկվել է «սև ցուցակում»: ԱՄՆ-ը մեղադրում է Չեչնիայի ղեկավարին խոշտանգումների կազմակերպման, արտադատական մահապատիժների և այլ հանցագործությունների մեջ:
Ավելի ուշ Չեչնիայի առաջնորդը, ի պատասխան իր դեմ սահմանված պատժամիջոցների, Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ մարտահրավերն ընդունում է՝ տեղադրելով մի լուսանկար, որտեղ է երկու ձեռքին գնդացիր է: