Աշոտ Բլեյանի հետ կատարվածը խորհրդանշական է Նոր Հայաստանի համար։ Տիար Բլեյանն ընդամենը իր դպրոցի, իր աշակերտների շահերի համար նստել էր գետնին, եւ դրա համար նրան բերման են ենթարկել։
Որպես բացատրություն պետպաշտոնյաները հայտարարել են, որ բոլորն էլ հավասար են օրենքի համար։ Ամբողջ հարցն այն է՝ որպես ի՞նչ են հավասար, որպես իրենց գործի, Հայաստանի, ապագայի համար նախանձախնդիր մտավորականներ, թե՞ որպես պոտենցիալ հանցագործներ, տուգանվելու ու բերման ենթարկվելու մատերիալներ։
Բլեյանին բերման ենթարկելը տվեց այս հարցի պատասխանը։ Եվ համոզված եմ, որ ընդոծինի հոգեբանությամբ որեւէ արժեք չկրող զոմբիները արդարացնելու են Նիկոլին ու նրա ոստիկաններին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3338754679518966
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել