Ermenihaber.am-ը գրում է․

Ներկայիս Թուրքիայի արևելյան Իգդիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Հեծանվային բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։ 

Բողոքի ակցիան կազմակերպել են Իգդիրի հեծանվային ակումբը և  Իգդիրում «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիայի ներկայացուցչությունը»։

Երթի մասնակիցները պարզել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, վանկարկել հակահայկական լոզունգներ ու հնչեցրել Հայաստանի դեմ ուղղված կոչեր։

Իգդիրում հիշյալ ասոցիացիայի ներկայացուցչության ղեկավար Սերդար Ունսալը հայտարարել է, որ Հայաստանին պետք է «համարժեք պատասխան տալ» և, կրկնելով Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ Թուրքիայից հնչող հայտարարությունները, ասել է, որ «Թուրքիան և թուրք ժողովուրդը Ադրբեջանի կողքին են և Ադրբեջանը միայնակ չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել