Լավ չի, որ հակամարտությունը իջնում ա ծիրանի իրացման մակարդակի։ Լավ ա, որ տեղային լուծումներ գտնվում են (մերսի՝ Սամվել Կարապետյանին)։

Լավ չի, որ պարտնյորների հետ հարաբերությունները փչացրել ենք, ու դիվանագիտական (անձեռնմխելի) անձնակազմին ախրանայի մակարդակով նույնիսկ շուկայից են դուրս հրավիրում, լավ ա, որ ունենք համայնք, որն ի զորու ա ինքնակազմակերպվել։

Հեչ լավ չի, որ Ռուսաստանի (Իրանի, ԱՄՆ-ի ևն) հայերը ստիպված են տհաճ բաներ ասել մեր մասին, լավ ա, որ ներքուստ հասկանում ենք՝ ինչ-որ տեղ մեր սխալների արդյունքն ա, ու նաև ըմբռնում ենք, որ ամեն դեպքում էս արևի տակ մենք միայնակ չենք ու չենք կարանալու «դա խազ» ինքնագլուխ լինենք։

Լավ չի, որ մենք մեր ձեռքով մեր խնդիրն (անտեղի) միջազգայնացնում ենք, ստանում զրո արդյունք, լավ ա, որ մեր բանակը կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել