Կարևոր դիվանագիտական արդյունք:
Ալիևի լավ բարեկամ Տրայան Բասեսկուն հրաժարական է ներկայացրել Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցողի պաշտոնից:
Բասեսկուն մեկն էր Եվրախորհրդարանի այն 3 պատգամավորներից, ովքեր վերջերս Արցախի վերաբերյալ ընդունել էին համատեղ հայատարարություն, որն ընդգծված ադրբեջանամետ էր և անգամ հակասում էր Եվրախորհրդարանի դիրքորոշմանը:
Հայկական կողմը դեռ այն ժամանակ բավական կոշտ արձագանեց և ինչպես տեսնում ենք` միայն հայտարարությամբ չենք բավարարվել:
Տ. Բասեսկուի հրաժարականը մեր դիվանագիտության կարևոր արդյունքներից է, քանզի չեզոքացվեց նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա նրա (որպես զեկուցող) հնարավոր բացասական ազդեցությունը:

Լուսանկար. Ի. Ալիևը Տ. Բասեսկուին պարգևատրում է Ադրբեջանի բարձրագույն պարգևով` «Հեյդար Ալիևի» անվան շքանշանով, 2011թ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել