Հարգելի, բայց անարգանքի արժանի, միջազգային արձագանքից սարսափող ու հաղթական ընթացքում խաղաղություն մուրացող մեր «հայրենասեր»-ադրբեջանամետներ,
Բաքուն ամենաբարձր մակարդակով շոկային, բարբարոս և պատերազմական հանցագործություն կատարելու մտադրության վերաբերյալ հայտարարություն արեց` խոսելով Մեծամորի ատոմակայանին հարվածելու ցանկության մասին:
Ձեր սարսափած, Ձեր հիմար և թուլանգ թատերական խաղի հասցեատեր-հանդիսատես «միջազգային հանրությունը» կամ արտաքին աշխարհը դատապարտե՞ց դա: Որևէ մեկը սաստե՞ց արդյոք Բաքվին, որևէ մեկը լուրջ պատժով սպառնա՞ց:
Աշխարհը թքած ունի այս ամենի վրա: Աշխարհը հարգում է ուժեղներին և կտրուկ սեփական դիրքերն ու շահերը ներկայացողներին միայն:
Այդ դեպքում ինչի՞ց եք դուք սարսռում: Ինչո՞ւ եք ձեր դավաճանական բնույթի հիմարություններով մեր ռազմական հաջողություններն ի չիք դարձնում:
Հանուն ինչի՞ եք վստահ, կտրուկ քաղաքականությունը դիվանագիտական և ռազմի դաշտերում փոշիացնում: Որ ձեզանով հիանա՞ն, շոյե՞ն ձեր ծոծրակը, մտածեն՝ ինչ լա՞վն եք դուք:
Տերպետրոսյանիզմը ե՞րբ է մեռնելու մեր երկրում...