Սահմանային լարվածության այս իրավիճակում ինձ համար երբեք ընդունելի չի լինելու և ոչ մի գործողություն, որն ուղղված կլինի ներքին լարվածության խորացմանը, ցանկացած գործողություն, որի միակ նպատակը քաղաքական դիվիդենտ հավաքելը կամ սեփական «ուժը» գովազդելն է, չկայացած մասնագիտական առավելությունն ընդգծելը կամ «ուժեղի» կերպար ստեղծելն է։
Հասել ենք մի կետի, երբ սև ու սպիտակ, հեղափոխական ու հակահեղափոխական, ծառայած ու բանակից թռածը պիտի պինդ պահվի մի խոր տեղ։ Մենք հիմա աշխարհին ու թշնամական Ադրբեջանին պետք է ապցուցենք, որ դարերից եկած մեր անպարտելի ոգին նույնն ու նույնն է լինելու մեր երկրի դեմ ցանկացած ոտնձգության պարագայում։ Իսկ այդ ապացույցը հիմնավոր է մեր միասնականությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել