PanARMENIAN.Net-ը գրում է․
Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է հարվածել Մեծամորի ատոմակայանին։
«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ նորագույն հրթիռները, որոնք մեր բանակի զինանոցում են, կարող են մեծագույն ճշգրտությամբ խոցել Մեծամորի ԱԷԿ-ը, ինչը ՀՀ-ի համար մեծ աղետ կդառնա»,- ասել է երկրի ՊՆ մամուլի խոսնակ Վագըֆ Դարգյախլըն, հայտնում է Azerbaycan24-ը։
Դրանից ավելի վաղ նա պատասխանում էր Մինգեչաուրը խոցելու սպառնալիքի մասին հարցին՝ նշելով, որ ռելիեֆն ու ՀՕՊ-ը դա թույլ չեն տա։ Ում էր նա հակադարձում, սակայն, հասկանալի չէ․ հայկական կողմը նման սպառնալիք չի հնչեցրել։
Մեծամորի ատոմակայանը մոտ է հայ-թուրքական սահմանին։
Տարածաշրջանի քամու վարդում գերակշռում են հյուսիսային և հյուսիս-արևելյան քամիները, այսինքն՝ հիմնականում օդը շարժվում է դեպի հարավ ու հարավ-արևմուտք՝ Թուրքիայի տարածք։