"Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը:" Աննա Հակոբյան
Առկա մարտահրավերներին դիմագրավելու նպատակով հանրության շրջանում աչալրջություն ու զգոնություն բարձրացնող կոչեր հնչեցնելու փոխարեն, Մեհրիբան Ալիևային մուղամ լսելու հրավիրող, խաղաղասիրության կոչեր անող, հայերին ու ադրբեջանցիներին նույն հարթության վրա դնող, «հանուն ինչի» թեզը կրկնող այս մարդը, նորից խեղաթյուրում է իրականությունը։ Իսկ այն շատ պարզ է․ առկա մարտահրավերները բնավ չեն չեզոքանում Աննայի կոչերից։ Ռազմական գործողությունները ՉԵՆ դադարում։ Իրենց խոսքը բավարար չէ, որ հարևան երկիրը սկսի վերանայել իր ռազմատենչ ձգտումներն ու վարքագիծը։ Դա նվազագույնը միամտություն էր առաջին անգամ։ Իսկ երկրորդ անգամ արդեն վկայում է կամ մտավոր կառողությունների սահմանափակ մակարդակի մասին, կամ տվյալ ոլորտին տասնյակ հազարավոր դոլարներ ուղղվող ծավալը չկորցնելու ձգտման մասին։ Պատահական չէ, որ հայկական բանակի յուրաքանչյուր հաջողված գործողությունից հետո հանրության մեջ արթնանում է հայրենասիրության ոգին, որը ձեռնտու չէ կեղծ մարդասիրության արտերկրյա հովանավորներին։ Մարտական դիրքերը դեռ շարունակում են ցնցվել հարվածներից, սահմանային միջադեպերը դեռ չեն ավարտվել, իսկ որոշ մարդիկ արդեն նետվել են դաշտ՝ պաշտպանելու կեղծ խաղաղասիրական օրակարգերը։
Ինչն էր անհասկանալի, երբ առաջին նման կոչից հետո Մեհրիբանը ստույգ պատասխան տվեց? Մի ժամ առաջ նա ևս մեկ անգամ պատասխանեց ․ « Մեր հողն ու մեր պայքարը սրբազան են, մեր գործն արդար է, թշնամին ետ է շպրտվել ու այդպես է լինելու միշտ»։ Չհասկացողների տեղ իրենց դնողների համար վերծանեմ․ «մեր հողը» Արցախն է, «մեր գործը» հայերին բնաջնջել է, «այդպես է լինելու միշտ»- սա նշանակում է ձեզ պահեք ձեր կոչերը, որտեղ կհասցնենք՝ ձեզ կվերացնենք։
Եվ ուրեմն, Աննա Հակոբյանի նման կոչերը ոչ միայն չեն նպաստում հակառակորդի վարքագծի փոփոխմանը, այլ նաև բթացնում են մեր հասարակության զգոնությունը, թյուր տպավորություն ստեղծելով, որ գուցե և իսկապես Ալիևը կառուցողական մարդ է, ինչու չգնալ խաղաղության ճանապարահով։ Այնինչ իրականությունը լիովին այլ է, և փոխանակ այդ իրականության պայմաններում համապատասխան աշխատանք տարվի, լիովին հակառակ բանն է արվում։ Եվ արդեն տեսնում ենք դառը պտուղներ․ այսպիսի գրառումներ, թերևս ազդված Աննա Հակոբյանի քարոզչությունից։
Մարդասիրությունն ու խաղաղասիրությունը վատ բան չէ՝ եթե երկկողմանի են, ու ոչ անպատասխան։ Բայց երբ դիմացի կողմը անգամ միտում չի ցուցաբերում հրաժարվելու իր վարքագծից, ռազմատենչ հայտարարություններից և գործողություններից, բոլորիս ոչնչացնելու ձգտումից, ու թե Արցախի, թե Հայաստանի նկատմամբ նկրտումներից, առնվազն զավեշտալի է այդ «ծամոնը», որ դրել եք ձեր բերանն ու «давайте жить дружно» եք կրկնում։
ՀԳ․ սա էլ հանրության վրա ձեր կոչերի ազդեծության դառը պտուղները։ Այս սքրիները վկայում են նրա մասին, որ ադրբեջանցիները մեր հասարակության մեջ արդեն գտնում են համախոհների, և դրա քարոզը դուք եք տանում, "խաղաղասերներ"