Հայտնի է, որ արյունակցական ամուսնություններից երեխաները ծնվում են մի շատ գենետիկ հիվանդություններով: Այդպիսի դեպք եղել է Հաբսբուրգների դինաստիայի հետ: Նրանք Իսպանիան կառավարել են ավելի քան 200 տարի և աշխատում էին ամեն գնով պահպանել իրենց իշխանությունը: Ամուսնանում էին միայն բարեկամների հետ: Այդ ամուսնություններից ծնված երեխաները մահանում էին ծնվելուց անմիջապես հետո:

Ահա թե ինչ հիվանդություններով էին տառապում թագավորական ընտանիքները: 

Եգիպտական փարավոններ

Հին Եգիպտոսում զարմիկնրեի հետ ամուսնությունը լրիվ նորմալ երևույթ էր: Փարավոնները շատ հաճախ ամուսնանում էին իրենց հարզատ քույրերի հետ: Դա անում էին նրա համար, որպեսզի իրենց մաքուր արյունը չպղծվի: Այս սովորույթը մահացությունների արյդունք էր դարձել: 

Բոլորիս շատ հայտնի Թութնհամոնը քույր ու եղբոր երեխա է եղել: 2014 թվականին վերականգնել են թագավորի արտաքին տեսքը և ուղղակի ապշել արդյունքից: Նրա արտաքինը բավականին վախենալու էր և հիշեցնում էր գայլի: Թագավորը մահացել է 19տարեկանում, մալայրիա հիվանդությունից: 

Հաբսբուրգների մուտացիա 

Ինչպես արդեն նշվեց նրանք նույնպես փորձում էին արյունը չպղծել: Նրանց վերջին գահակալը՝ Կառլ 2-րդը, նույնպես ծնվել է հարազատ քույր ու եղբայրից: 

Թագավորը ունեցել է տարբեր հիվանդություններ և սարսափելի տեսք: 

Հեմոֆիլիա, թագավորների հիվդանություն

Այս գենետիկ հիվանդությունից մարդիկ կարող են մահանալ փոքրիկ քերծվածքներից կամ էլ թեթև ներքին արյունահոսությունից: Ասում են, որ այս հիվանդությունը տարածված է եղել Անգլիայի թագավորական ընտանիքում, Վիկտորիայի ժամանակաշրջանում: Թագուհին ամուսնացած էր իր զարմիկի հետ և ամուսոնւթյան ընթացքում 9 երեխա է ունեցել: Նրանցից երեքը ժառանգել են այս հիվադնությւոնը իրենց մորից: Բացի այդ, այս երեխաները մուտացիան փոխանցել էին իրենց սերունդներին:

Այս հիվանդության կրողներն են եղել արքայազն Լեոպոլդը, արքայազն Ֆրիդրիխը և արքայազն Ալֆոնսոն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել